ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+32 °C
Թուրքիան, Հայաստանը և Չինաստանը՝ ՌԴ մարզերի հետ բեռնաշրջանառության ոլորտում առաջատարներ․ #ТАСС
18:18, 13.05.2024 | mamul.am
2692 | 0

Վերջին երեք տարիների ընթացքում ՌԴ մարզերի հետ բեռնաշրջանառության ոլորտում առաջատարներն են Թուրքիան, Հայաստանը և Չինաստանը։ Այս մասին ТАСС-ին հայտնել է «Ավիտո ծառայություններ» հարթակի՝ «Տրանսպորտային ծառայություններ» բաժնի ղեկավար Եվգենյա Լազարևան։ «Այսպես, օրինակ, Ռուսաստանի հարավից Թուրքիա սկսել են բեռներ ուղարկել գրեթե 17 անգամ ավելի հաճախ։ Վերջին երեք տարիների ընթացքում՝ 2021թ․ մարտից մինչև 2024թ․ ապրիլը, բեռնափոխադրումների ոլորտում ամենամեծ աճը տեղի է ունեցել Հարավային դաշնային շրջանի և Թուրքիայի միջև։ Երկրորդ ամենահայտնի ուղղությունը Չինաստանն է։ Դեպի Չինաստան սկսել են 11 անգամ ավելի հաճախ ապրանքներ ուղարկել։ Դեպի Հայաստան բեռնափոխադրումների պահանջարկը նույնպես աճել է 11 անգամ»,- ասել է Լազարևան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր