ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող չլինել հայատյաց». Վարդան Ոսկանյան
03:18, 16.05.2024 | mamul.am
1346 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Գիտե՞ք՝ նաև թե ինչո՞ւ Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող էությամբ և գործելաոճով չլինել հայատյաց։ Որովհետև հենց հայատյացությունից է սնվում այս վարչախմբի իշխանության շարունակականության ապահովումը։
Հայերիս և Հայաստանի հանդեպ ատելության և թշնամանքի պետական քարոզչության դադարեցումը բերելու է նրան, որ ուղեղի հայատյաց լվացում անցած ադրբեջանական հասարակության զգալի մասը հանկարծ հիշի, որ իր խնդիրների պատճառը ոչ թե հայերն են ու Հայաստանը, այլ հենց անձամբ Բաքվի բռնապետը և նրա գլխավորած բարբարոսական վարչախումբը։
Ուստի, թշնամանքի, իբր, հաղթահարման վերաբերյալ բոլոր ներհայաստանյան «զրույցները» պարզունակ պատրանքներ են, քանի որ Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ մի պարագայում չի գնա իր իսկ մահվան ուղով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր