ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Անկարգությունների ֆոնին՝ Ֆրանսիան զորքեր է մտցրել Նոր Կալեդոնիա
13:36, 16.05.2024 | mamul.am
2968 | 0

Մի քանի օր տևած անկարգություններից հետո մայիսի 15-ի երեկոյան կղզում արտակարգ դրություն է հայտարարվել: Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտնել է Նոր Կալեդոնիա զորքեր մտցնելու որոշման մասին, հաղորդում է BFMTV-ն:

Ելիսեյան պալատի տվյալներով՝ անկարգությունների ժամանակ զոհվել է առնվազն 4 մարդ։ Վեջրին 24 ժամվա ընթացքում կղզում ձերբակալվել է մոտ 70 մարդ։

Ցույցերի պատճառ է դարձել Ֆրանսիայի կառավարության որոշումը՝ տեղական ընտրություններում ձայնի իրավունք տալ Նոր Կալեդոնիայում ավելի քան 10 տարի բնակվող ֆրանսիացիներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր