ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Արևմուտքն ու Թուրքիան ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն»»․ Արշակ Կարապետյան
16:06, 16.05.2024 | mamul.am
2905 | 0

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ակտիվորեն աջակցում է Տավուշի արդար պայքարին հայրենի հողի համար, բայց իրական խնդիրը շատ ավելի լայն է: Վտանգված է ոչ միայն Տավուշը, այլև հայկական պետության տարածքային ամբողջականությունը։ Արտաքին սպառնալիքներին ավելացել է ներքինը։ Երկրի վարչապետը քայլ առ քայլ հետեւողականորեն երկիրը տանում է իշխանության մենաշնորհի մեծացման ճանապարհով ՝ ցինիկաբար հերքելով այն ամենը, ինչ խոստացել էր իշխող կաբինետի բռնի փոփոխության ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը, լինելով բանտ նստած լրագրող, ինչպես ինքն էր հայտարարում «մասնագիտական գործունեության համար», ստանձնելով պետության ղեկավարի պաշտոնը, կառուցեց Հայաստանում խոսքի ազատության խիստ սահմանափակման մեխանիզմ ՝ վերածվելով «դասական» բռնապետի։ Ուժեղացվում են հատուկ ծառայությունների և ոստիկանության հիմնարկները՝ քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու համար։ Ոստիկանությունը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը և նրանց բերման ենթարկում (Մ. Բադալյան, Ա.Առաքելյան, Մ. Դավթյան): Խաղաղ ցուցարարների ձերբակալությունները՝ որոնք իրենց երկրի իսկական հայրենասերներն են և որոնց թիվը գերազանցում է 180-ը, դարձել է ամենօրյա պրակտիկա։ Շարունակվում է իշխանությունների աննախադեպ ճնշումն ու հարձակումը Հայ Առաքելական եկեղեցու վրա։
Իսկ այսօրվա իրավիճակի հիմնական վտանգը իշխանության մենաշնորհ հաստատելու փորձը չէ։ Փաշինյանի և անցյալի մյուս բռնապետերի տարբերությունն այն է, որ նա գործում է ոչ թե իր պետության՝ Հայաստանի ամրապնդման, այլ բացառապես անձնական իշխանությունը պահպանելու համար։ Հանուն այդ նպատակի նա «բաժանում է իր երկրի տարածքները», պատրաստակամություն է հայտնում Հայաստանի համար ոչ շահավետ և հայերի մեծամասնության համար անընդունելի խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ։
Այս ամենի հետևում կանգնած են Արևմուտքն ու Թուրքիան։ Նրանք Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ՝ հայկական պետականության վերացման հեռանկարով։
Դիմում եմ զինծառայողներին, բոլոր ուժային կառույցների աշխատակիցներին, ինժեներներին ու բանվորներին, ուսուցիչներին և ուսանողներին՝ մի տրվեք իշխանությունների սադրանքներին։ Ինտրիգները, կեղծիքներն ու սադրանքները նախկին լրագրողի՝ կառավարության ներկայիս ղեկավարի և նրա անդրօվկիանոսյան կուրատորների հիմնական գործիքներն են։ Նա և իր շրջապատը փորձում են խաղալ ժողովրդի զգացմունքների վրա, վարկաբեկել հոգևորականներին և շահարկել հայ հասարակության արդարացի վրդովմունքը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր