ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Վրաստանը և Թուրքիան ողջունում են հայ-ադրբեջանական պայմանավորվածությունը»․ Կոբախիձե
15:30, 17.05.2024 | mamul.am
1571 | 0

Թբիլիսին և Անկարան ողջունում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

«Մենք ողջունում ենք այն, որ ձեռք բերված համաձայնության համաձայն՝ մեկնարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Դա հիմք է ծառայում երկու երկրների միջև վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման համար»,- ասել է Կոբախիձեն։

Իր հերթին, Էրդողանն ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության կնքումը «պատմական հնարավորություն կլինի ամբողջ տարածաշրջանի համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր