ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Այս փուլում դատողը, ներող-չներողը Սրբազանն է». Վահե Սարգսյան
01:06, 19.05.2024 | mamul.am
2282 | 0

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս անձին նկատողն առաջիններից մեկն եմ եղել երեկվա մեր դասախոս֊գիտնականների հավաքին։
Իր տխրահռչակ գործունեությանն ու վարքագծին ամենաշատ անդրադարձողներից եմ եղել, ամենադաժան համեմատություններ բերել պատմությունից։
Եղավ երկու հիմնական կարծիք։ 1. Նրան ու նրա պեսներին դատափետել, հիշեցնել իր անցյալն ու «տշել» դուրս, 2. Չանել նման բան։
Նվաստիս կարծիքը հետևյալն է. երկրում թափ է հավաքում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, մենք անշեղորեն պետք է համախմբվենք Սրբազանի առաջադրած Գլխավոր օրակարգի շուրջ և ամեն մեկս ձգտենք առաջիկա օրերին մեր կյանքից կտրենք ամենն ու մեր շրջապատում, մեր մասնագիտականով, մեր աշխատանքային ոլորտում և ամենուր մոբիլիզացիա հայտարարենք։
Բոլորը պետք է պատասխան տան ոչ միայն օրենքի ու բարոյականության, ոչ միայն Աստծո, այլև պատմության ու սերունդների առջև։ Ոչ-ոք և ոչինչ չի մոռացվելու։
Բայց ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ դատողը, ներող-չներողը, հրաման տվողը, հասարակությանն առաջնորդողն ու պայքարը հաղթական ավարտին հասցնողը Սրբազանն է, մենք` նրա խրամատավորված զինվորները»։

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր