ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+33 °C
«Նիկոլի կառավարությունը հայի մեջ կոտրեց հայ լինելը»․ Նարինե Կիրակոսյան
16:54, 19.05.2024 | mamul.am
1391 | 0

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայը իր հողի վրա ապրելու իրավունքը միայն ուժով կարող է պահել։ Իսկ նիկոլի կառավարությունը հայի մեջ կոտրեց հայ լինելը։ Հիմա ծագմամբ հայերի մեծ մասը թուրքից ավելի անգրագետ է, հետն էլ վախկոտ, քցող ու ստախոս։ Էս տեսակին սրբազան Բագրատի նման հազար հոգի էլ լինի, չի բուժելու, որովհետև հոգիները դատարկ են։
Կամ ֆիզիկապես պիտի ուժով վերացնել գլխավոր խոչընդոտին, կամ մնալու ենք տարբեր գործընթացների տակ ու ձգենք ընդամենը էս ազգի վերացումը իր բնօրրան Հայկական լեռնաշխարհից։
Ես նաև չեմ հավատում համախմբանը, կոնսոլիդացիային, որովհետև այդ բոլոր մարդիկ արել են աններելի բաներ. փողի, պաշտոնի համար համագործակցել թշնամի նիկոլի կառավարության հետ։ Մյուս հատվածն էլ այնքան նյութապաշտ է դարձել, որ անկախ իր քաղաքական նախապատվությունների, հարազատի, արյունակցի հետ լավ չի վարվել, դարձել է անհյուրասեր, մարդասիրությունը մոռացել է ի՞նչ է, ազգակցին շահագործել է, քցել, հարգանքը տարեցի, կնոջ, յուրայինի նկատմամբ նույնպես վերացրել։ Էն, որ ասում են, ոչ ապրելդ են ուզում, ոչ էլ լավդ։ Իրենք չարությամբ ու նախանձությամբ են լցված, իրենց հասցեն սկում են բարդել դիմացինի վրա ու խաղալ մարդկանց նյարդերի լարերի վրա։ Մի խոսքով, աչք ունենք, տեսնում ենք, ի՞նչ դեգրադացիայա գնում։
Եվ, անհնար է իրականությանը ուղիղ նայելու ստիպել նրանց ում աչքերը սպասում են վերադարձի Արցախ։ Իրենք իրենց խաբելով, մնում են անգործության մեջ, հետո կյանքն անցնելու է, մեռնեն այդ նույն երազանքներով, այդպես էլ չվերադարձած իրենց ծննդավայր։ Հեռվից հայրենիք սիրող ազգ, որ դարը մեկ հող է կորցնում ու բռնում գաղթի ճանապարհը։
Ո՞նց կարելի է նման ազգի փրկությունն էս պայմաններում կազմակերպել։
Ո՞նց։
Երևի մեկ տարբերակ կա. միշտ ասել ճիշտը. հարգելի հայեր դուք Արցախ չեք վերադառնալու, Հայաստանի օկուպացված տարածքներն էլ հետ չեք բերելու։
Հողը պահում են ուժով, իսկ դուք նախընտրեցիք հողատու նիկոլի կեղծ խաղաղության օրակարգը։
Ընդ որում, արցախցիների մեծ մասը ևս։ Նաև Արցախի վերնախավը, որ Բաքվի բանտերում է։
Պետք է ինքնախաբեությունից ազատվել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր