ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Փաշինյանը մեր սրբությունները ծաղրել է դեռ երիտասարդ տարիքից»․ Ոսկան Սարգսյան
17:18, 19.06.2024 | mamul.am
3853 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթը հասավ խաչքարերը ծաղրելուն։ Նիկոլ Փաշինյանը սիսիանցի աշակերտներին ասել է․ «Ուր գնում ենք, ասում ենք՝ եկեք խաչքար դնենք, խաչքար դնենք․․․ Ինչքա՞ն խաչքար դնենք․․․ Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր կապենք երեխաների ոտքից, ասենք՝ դե քարշ տվեք, որովհետեւ Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞»: Նիկոլ Փաշինյանը մեր սրբությունները ծաղրել է դեռ երիտասարդ տարիքից, 1999 թվականին, 24 տարեկանում ծաղրելով Գառնու տաճարը և Քարահունջը։ 2020 թվականի պատերազմից, կապիտուլյացիայից հետո ամենայն հավանականությամբ ադրբեջանցիների ու թուրքերի պահանջով, նա Արարատ լեռան փոխարեն Արագածի պաշտամունք է մտցնում, ցանկանում է հայ ժողովրդի պատմությունը փոխել Հայաստանի պատմությամբ, փոխել Հայաստանի սահմանադրությունը և այլն»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր