ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Բագրատ Սրբազանը մեկնում է Կիրանց
10:24, 20.05.2024 | mamul.am
1888 | 0

«Տավուշը հանուն հայրենիք» շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, ուղևորվում են դեպի Կիրանց։
«Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ, շարժման անդամ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Այսօր կրկին մեկնում ենք Կիրանց։ Չնայած պայքարը տեղափոխվել է Երևան, սակայն մենք ինչպես առաջին օրը՝ մարտի 25-ին, այնպես էլ այսօր կիրանցի ու ոսկեպարցի մեր հարազատների կողքին ենք:
Երեկ մեր առաջ ճանապահը փակ էր:
Հուսանք, ոստիկաններին հրահանգողներն այսօր ավելի ողջամիտ կգտնվեն»։
Հայտնել էինք, որ Կիրանցում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր