ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Փառք Աստծո, ոչ մի տերտերի աջ չեմ համբուրել». Տարոն Չախոյան
13:00, 20.05.2024 | mamul.am
2691 | 0

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փառք Աստծո, ոչ մի տերտերի աջ չեմ համբուրել, հակառակ դեպքում կարող էին երեսով տալ ու մեղադրել իրենց քաղաքական հայացքները չկիսելու համար։
Փողոցային բառապաշարով սքեմի տակ քողարկված Վազգեն Գալստանյանը երեսով է տալիս մարդկանց, որ ժամանակին համբուրել են իր աջը, իսկ հիմա չեն կիսում իր քաղաքական հայացքները։ Սա մարազմ է, եթե անգամ համբուրել են, ապա համբուրել են որպես Բագրատ սրբազան, այլ ոչ որպես ակտիվիստ Վազգեն։
Ի դեպ, Բագրատ սրբազան վաղուց արդեն չկա, կա ընդամենը Վազգեն անունով ակտիվիստ։
Իսկ Մայր Աթոռը Վազգենի հետ հավասար կրում է պատասխանատվություն հասարակություն-եկեղեցի օրեցօր խորացող անջրպետի համար»:

Աղբյուրը` Տարոն Չախոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր