ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Իրանական ողբերգության մեջ պետք չէ բացառել նաև ներքին գործոնը»․ Վահե Դավթյան
17:24, 20.05.2024 | mamul.am
2395 | 0

Էներգետիկ անվտանգության փորձագետ, ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանական ողբերգության մեջ պետք չէ բացառել նաև ներքին գործոնը:
Իրանում իշխանությունը պատկանում է հոգևոր առաջնորդին՝ այաթոլլա Ալի Խամենեին։ Հատկանշական է, որ վերջինիս հավանական իրավահաջորդ էր համարվում հենց Ռաիսին։
Նախագահի մահը մեծացնում է Ալի Խամենեիի որդի Մոջթաբայի՝ ապագայում հոր տեղը զբաղեցնելու հնարավորությունները։ Ընդ որում ինքը՝ Խամենեին ցանկանում էր հենց Ռաիսիին տեսնել պետության ղեկին, և նրա մահը էապես փոքրացնում է հավակնորդների շրջանակը։
Արևմտյան մոդելով իշխանափոխության հավանականությունը շատ ցածր է կամ գրեթե չկա: Իրանական քաղաքական համակարգը կուռ է ու դիմացկուն՝ կառուցված պահպանողական ու թեոկրատիկ հիմքերի վրա:
Միաժամանակ, մի կողմ չենք նետում աշխարհաքաղաքական գործոնը: Ավելին՝ հատուկ ծառայությունների միջև մղվող պատերազմներում, որպես կանոն, ներքին ու արտաքին գործոնները համակցվում են»։

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր