ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+35 °C
Ո՞վ է Իրանի ժամանակավոր նախագահը
16:30, 20.05.2024 | mamul.am
5108 | 0

Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը կդառնա երկրի ժամանակավոր նախագահը: Նոր նախագահի ընտրությունը կկայանա Էբրահիմ Ռաիսիի մահից հետո՝ 50 օրվա ընթացքում: Ինչպես հաղորդում է Reuters-ը, 1955թ. ծնված Մոհբերը, ինչպես և Ռաիսին, համարվում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մտերիմը։ Մոհբերն առաջին փոխնախագահ է դարձել 2021թ․, երբ նախագահ ընտրվեց Ռաիսին։

Նախկինում Մոհբերը ղեկավարել էSetad-ը՝ ներդրումային հիմնադրամը, որը կապված է գերագույն առաջնորդի հետ: 2010թ․ Եվրոմիությունը Մոհբերին ներառել է ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակում, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվել՝ «միջուկային և բալիստիկ հրթիռների հետ կապված գործողություններին» ենթադրյալ մասնակցության համար: 2 տարի անց Մոհբերին հանել են ցուցակից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր