Միջազգային քրեական դատարանը պահանջել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր տալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՄՔԴ դատախազ Քարիմ Խանի հայտարարությանը։ Ըստ ՄՔԴ-ի տվյալների՝ Նեթանյահուն և Գալանտը կարող են պատասխանատու լինել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական բանակի ռազմական հանցագործությունների, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների համար։ |