ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Մինչ ՔՊ-ական պատգամավորը հերքում է, թե Կիրանցում պարենի խնդիր կա, մատակարարման մեքենաները շտապում են Կիրանց
18:54, 20.05.2024 | mamul.am
2396 | 0

Լրագրող Անի Գևորգյանը նշում է, որ իր ահազանգից հետո արդեն մատակարարման մեքենաներ են մտնում Կիրանց: «Ուզում եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր հայտարարում էին, թե ես մանիպուլյացիաներ եմ անում, թող լսեն, թե ինչ էր ասում խանութի աշխատակիցը: Երբ խոսում եք մանիպուլյացիաների մասին, ապա իմացեք` մանիպուլյացիա մենակ դուք եք անում: Դուք ասում էիք, թե ոչ մի մմ հող չեք հանձնելու, այնինչ ես գետնի վրա ապացուցեցի, որ դուք իսկական հող հանձնող եք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր, տավուշցի Վահե Ղալումյանը ժամեր առաջ ասել էր, թե սուտ է, Կիրանցում պարենի խնդիր չկա: Վահե Ղալումյանը Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հարազատ եղբայրն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր