ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Դե սյուներն ի՞նչ ա խանգարում, որ մի 10 օրից տանեն, էն մի յանը տեղափոխեն». Գագիկ Մելքոնյան
23:54, 20.05.2024 | mamul.am
2819 | 1

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, փորձելով պատասխանել լրագրողի հարցին, թե, եթե սահմանազատումը Ադրբեջանի բարի կամքից է նաև կախված, ապա ինչու այնպես չարավ, որ Կիրանցում գյուղացիների տները մնան իրենց, պատգամավորը պատասխանեց, թե ինքը դեռ հույս ունի, որ այդպես կլինի: Լրագրողի հաջորդ հարցին` ինչ հույս, եթե սահմանային սյուներն արդեն դրված են, ՔՊ-ականը պատասխանեց. «Դե սյուներն ի՞նչ ա խանգարում, որ մի 10 օրից տանեն, էն մի յանը տեղափոխեն, եթե իրենք կամեցողություն ունենան էդ խնդիրը լուծելու համար: Վաղը մյուս օրը շարունակվելու է, չէ՞, էդ սահմանագծման-սահմանազատման գործընթացը, գալու է մի օր, որ երբ վերադարձվեն մեր տարածքները, արդեն մեր կողմից է լինելու նման վերաբերմունք»:

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր