ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Երբ նիկոլականը վկայակոչում է տեղեկություն, փաստ կամ տվյալ, ապա նա միշտ ստում է». Միքայել Նահապետյան
04:06, 22.05.2024 | mamul.am
2345 | 0

«Զանք» շարժման առաջնորդներից Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլական սուտասան պրոպագանդիստ Հովսեփ Խուրշուդյանը «համացանցում տարածվող» նիկոլական սուտ տեղեկության հիման վրա կառուցել է զրպարտչական-պրոպագանդիստական սուտ «վերլուծություն»:
Էս նյութը կարդալուց հետո դիմել եմ ՀՀ Կենտրոնական բանկ, խնդրել Տավուշի մարզում փոխանակման կետերի (ինչպես գրված է հեքիաթում) գործարքների տվյալները ըստ ամսաթվերի, ըստ արժույթների, ըստ առքի, ըստ վաճառքի:
ՀՀ Կենտրոնական բանկը պատասխան նամակով ուղարկում է պահանջվող տվյալները, ըստ որի` ապրիլ ամսվա ընթացքում ռուբլին կազմել է գործարքների 20.80%-ը, իսկ հեքիաթում նկարագրված «վերջին 5 օրերում» այսինքն ապրիլի 21-27-ը 20.69%-ը: Այսինքն հիշյալ ժամանակահատվածում ոչ միայն Տավուշում ռուբլու հետ ոչ մի տարօրինակ բան չի կատարվել, այլ նաև նրա տեսակարար կշիռը նվազել է ու ոչ մի կերպ չի մոտեցել «ծախված ակտիվիստներին» հարիր 70%-ի:
Էս ամբողջ պատմությունը նրա համար չի, որ ինչ-որ մեկին արդարացնենք, պաշտպանենք կամ մեղադրենք: Այլ նրա, որ դուք միշտ իմանաք, որ երբ նիկոլականը վկայակոչում է տեղեկություն, փաստ կամ տվյալ ապա նա միշտ ստում է՝ Նիկոլի ոռը փրկելու խիստ շահախնդրի դիտավորությամբ:
Կից հղումով ԿԲ ուղարկած ելակետային տվյալները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր