ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Մասքի ընկերությունը երկրորդ կամավորի ուղեղում իմպլանտ տեղադրելու թույլտվություն է ստացել
10:24, 21.05.2024 | mamul.am
2970 | 0

Իլոն Մասքի Neuralink ընկերությունն ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից թույլտվություն է ստացել՝ երկրորդ չիպը տեղադրելու երկրորդ անձի ուղեղում։ Այս մասին X սոցցանցում գրել է Մասքը։

«Սա մեր Telepathy ուղեղի իմպլանտն է, որը թույլ է տալիս մտքի ուժով կառավարել հեռախոսն ու համակարգիչը»,- գրել է Մասքը։

Ներդրվող սարքը պարկուճ է, որն ամրացվում է ականջի հետևում և դրա միջոցով ուղեղ են փոխանցվում թելանման էլեկտրոդներ։

Փետրվարին հայտնի էր դարձել, որ առաջին իմպլանտով կամավորը կարողացել է մտքի ուժով կառավարել համակարգչային մկնիկը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր