ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«ՄԱԿ-ի համար Զելենսկին շարունակում է մնալ Ուկրաինայի նախագահ»․ Դյուժարիկ
12:06, 21.05.2024 | mamul.am
1632 | 0

Վլադիմիր Զելենսկին շարունակում է մնալ Ուկրաինայի նախագահ։ Այս մասին Նյու Յորքում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Այս կերպ նա պատասխանել է լրատվամիջոցների հարցին, թե արդյոք ՄԱԿ-ն օրինական ներկայացուցիչ կհամարի Զելենսկուն՝ խաղաղության շուրջ բանակցությունների ժամանակ։

Նշենք, որ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ 2019թ․ 5-ամյա ժամկետով ընտրված Զելենսկու լիազորությունները պետք է ավարտվեին մայիսի 21-ի գիշերը, սակայն պատերազմական պայմաններում Կիևը հրաժարվել է նախագահական ընտրություններ անցկացնելուց։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր