ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +18 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Չի բացառվում, որ Ադրբեջանն այս քայլով շտապեցնում է ՀՀ իշխանությանը»․ Տիգրան Աբրահամյան
11:18, 14.06.2024 | mamul.am
4324 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին 2 օրերին ադրբեջանցիները կեղծ տեղեկություններով փորձում են ֆոն ստեղծել, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության աճի միտումներ կան:
Սա առաջին հերթին դրսևորվում է հայ զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններով:
Չի բացառվում, որ Ադրբեջանն այս քայլին գնում է` շտապեցնելու ՀՀ իշխանությանը` դելիմիտացիայի հաջորդ փուլն ակտիվացնելու համար:
Ըստ երկու կողմերից` ավելի վաղ հնչեցվող հայտարարությունների, հայտնի 4 գյուղերի հանձնումից հետո պետք է կողմերն աշխատեն հանձնման ենթակա հաջորդ 4 գյուղերի մասով, որից 3-ը Տավուշում է, մեկը` Տիգրանաշենը, Արարատի մարզում (Նախիջևանի ուղղությամբ):
Ադրբեջանը բնականաբար փորձելու է հնարավորինս արագ Հայաստանից հերթական զիջումները կորզել, որովհետև ավելի հարմար իրավիճակ, քան ՀՀ-ում գործող այս իշխանության պայմաններում է, չի էլ կարող պատկերացնել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր