«Փաստորեն, խորհրդարանական ընդդիմությունն ի վիճակի չէ անվստահություն հայտնել ՀՀ վարչապետին՝ այն պատճառով, որ դրա համար անհրաժեշտ է նախաձեռնող առնվազն 36 պատգամավորի ստորագրություն»,- ֆեյսբուքյան եթերում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Ինչո՞ւ չեն վայր դնում մանդատները, ամենակարճ ու անարյուն ճանապարհը դա է»,- նշել է նա՝ հավելելով. «Քանի ուշ չէ, վայր դրեք ձեր էդ ապիկար մանդատները»: |