ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Իր ենթակա ոլորտից «բեխաբար» մարզպետը». Ոսկան Սարգսյան
18:48, 21.05.2024 | mamul.am
1976 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Իր ենթակա ոլորտից «բեխաբար» մարզպետը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարց եմ առաջադրել՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը սկսվելուց հետո մինչև այժմ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների քանի՞ ուսուցիչ է մասնակցել դրան, նրանցից քանի՞սը ի՞նչ արդյունքներ է ունեցել։ Մարզպետը հերթական անգամ չի հայտնել իր ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների այն ուսուցիչների թիվը, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորմանը: Նա պատասխանել է. «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը չունի տեղեկատվություն, թե քանի ուսուցիչ է ներկայացրել հայտ մասնակցելու կամավոր ատեստավորմանը, քանի որ այդ գործընթացը պարտադիր գործընթաց չէ (կամավորության սկզբուքով է), իսկ արդյունքների վերաբերյալ նախկինում տրամադրել ենք տեղեկատվություն Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թվի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ԳԹԿ»։
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը իր ղեկավարած ոլորտից անտեղյակ է, կամ անտեղյակ է ձևանում, սակայն մարզպետական բարձր աշխատավարձից զատ, պետական բյուջեից միլիոնավոր դրամների պարգևավճարներ է ստանում»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր