ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Փետուրով մարդիկ վեր են կացել, ասում են՝ պիտի եկեղեցին հարկենք». Բագրատ Սրբազան
22:24, 21.05.2024 | mamul.am
3224 | 0

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանն անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ եկեղեցուն հարկելու մասին պահանջին:

«Իբր ԱԺ խոսնակը, որն իրեն նախագահ է հռչակել, ով միայն ԱԺ ներսում է հոխորտում, ԱԺ-ից դուրս թիկնապահներով բռնում է մարդկանց, որ ինքը վրաները թքի ու նաև դրա համար ներողություն է խնդրում իր աջակիցներից ու ենթադրյալ հետևորդներից, նաև դրա համար ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում, այսօր հարկ է համարել ասելու, որ եկեղեցին պիտի հարկվի: Նրան հիշեցնեմ՝ եկեղեցին բոլոր հարկերը վճարում է՝ բացի ծիսական պարագաների հետ կապված հարկերից, որոնք օրենքով են սահմանված:

Ժամանակին, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո եկեղեցի-պետություն հարաբերությունների կարգավորման խնդիրներն առաջացան, եկեղեցին, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, այն բոլոր ռեպրեսիաների դիմաց, որոնք կրել էր սովետական ժամանակաշրջանում, իրավունք ուներ պետությունից ստանալու բոլոր կորուստները, որոնք կրել էր՝ գույքի տեսքով, նյութական այլ արժեքների տեսքով և ընդհանրապես՝ իրավունքների տեսքով։ Հետխորհրդային երկրներում, նույնիսկ նախկին սոցիալիստական երկրներում, մինչև այսօր պետությունը եկեղեցուն վճարում է մեծ գումարներ՝ ի հատուցումն խորհրդային ժամանակ կրած բոլոր զրկանքների։ Միակ եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցին է, որը ոչ մի լումա չի ստացել՝ իր իսկ ցանկությամբ, որպեսզի պետությանը որևէ կերպով վնաս չհասցնի՝ հանձն առնելով իր առաքելությունը, գործունեությունը իրականացնել և կարիքները հոգալ՝ սեփական ջանքերով, առանց փորձելու բեռ լինել պետության վրա։ Հիմա, փետուրով մարդիկ վեր են կացել և ասում են՝ պիտի հարկենք»։

«Փետուրով մարդիկ վեր են կացել, ասում են՝ պիտի եկեղեցին հարկենք». Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր