ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+33 °C
Կապանում փորձել են հրկիզել քաղաքապետին սպասարկող «Lexus lx 570»-ը
23:30, 21.05.2024 | mamul.am
2858 | 0

Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 19։30-ի սահմաններում քաղաքացինները ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ Կապանի քաղաքապետարանի ու մշակույթի տան մոտ ավտոմեքենա է այրվում։

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատ, սակայն մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները մարել են կայանված վիճակում գտնվող «Lexus lx 570» մակնիշի 055 QQ 55 համարանիշի ավտոմեքենայի դիմային հատվածում առաջացած կրակը։

Աղբյուրի տեղեկություններով` նշված ավտոմեքենան սպասարկում է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին, սակայն հաշվառված է Կապանում գործող «Նորոգշին» ՍՊԸ-ի հաշվեկշռում և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունում է ապահովագրված ու խնդիրներ ունենալու դեպքում ԱՊՊԱ-ն կապի է դուրս գալիս Գրիգորի Փարսյանի հետ, քանի որ նշված ավտոմեքենան խնդիրներ ունենալու դեպքում ԱՊՊԱ-ում նրա հեռախոսահամարն է գրանցված։

Իրավապահները ունեն կասկածներ, որ, հնարավոր է, ավտոմեքենան միտումնավոր փորձել են հրկիզել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր