ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
«Քաղաքացիական հագուստով մոտ 10 անձ առևանգել է Արթուր Վարդանյանին». Աշխեն Սումբուլյան
01:06, 20.06.2024 | mamul.am
5544 | 0

2015 թվականին Նորք-Մարաշում ձերբակալված, «Զինված խմբի» գործով անցնող Արթուր Վարդանյանի կինը՝ Աշխեն Սումբուլյանը, ֆեյսբուքյան իր էջում մի քանի ժամ առաջ գրել էր. «Ժողովուրդ ջան քիչ առաջ «Համահայկական Ազգային Պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանին բառիս բուն իմաստով առևանգեցին Ռիո Մոլից անհայտ մարդիկ10 հոգով. ի դեպ` քաղաքացիական հագուստով»:

Այժմ Աշխեն Սումբուլյանը նոր գրառում է կատարել` տեղեկացնելով. «Քիչ առաջ Էրեբունու ոստիկանությունից Արթուր Վարդանյանին տեղափոխեցին Արմավիրի քրեակատարողական հիմնարկ։
Պարզվում ա, որ հունիսի 18-ին վճռաբեկ դատարանը որոշում ա կայացնում վարույթ չընդունել վերաքննիչ դատարանի բողոքը, նույն օրը ուղարկում է առաջի ատյանի դատարան, որն էլ նույն օրը կարգադրագիր է ուղարկում ոստիկանությանը, ի դեպ, առանց որևէ ծանուցման այսօր` հունիսի 19-ին, Արթուր Վարդանյանին վայրագաբար առևանգեցին, դրսում գնումներ կատարելիս բերման ենթարկեցին և կալանավորեցին։
Ի դեպ, այս բոլորին նախորդել են բազամաթիվ սպառնալիքներ, որոնք կապված է եղել Արթուրի` վերջին շրջանում ակտիվ մասնակցութրյան հետ երկրում կատարվող իրադարձություններին. փաստորեն, Արթուր Վարդանյանին լռեցնելու համար նոր հեծանիվ պետք չէր հորինել արդեն կարված գործ կար դրանից լավ սպառնալիք ու լռեցնելու միջոց չգտան։
Խնդրում եմ կիսվեք և տարածեք, քանի որ Արթուրի էջը ակտիվ չի լինի և ուզում եմ հրավիրել բոլոր իրավապաշտպանների և լրագրողների ուշադրությունը Արթուր Վարդանյանի հանդեպ իշխանությունների անմիջական հրամանով կատարված ապօրինի որոշմաների մասով և արձանագրեք կատարվածը, իսկ քաղաքական ուժերին կխնդրեմ հայտնել հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն ու աջակցությունը։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
քարտուղար` Ա.Ս».

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր