ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
«Մի եհովայի վկա ասաց` ես դրա վրա չեմ նայում, քարի կտոր է, էլի». Նաիրա Բալայան
21:18, 19.06.2024 | mamul.am
5052 | 0

Զոհված զինվորի մայր Նաիրա Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս մի եհովայի վկա Արտակիս խաչքարի այգում հիացած գովք հղեց առ այգու գեղեցկությունը և հարցրեց ժպտալով՝ ինչ է եղել որդուս: Խաչքարի գրությունը մատնացույց արի, բա թե՝ ես դրա վրա չեմ նայում, քարի կտոր է էլի... Մեծ կին էր, բայց բարեկրթություն, հարգանք դրեցի մի կողմ...Ես վստահ եմ, էլ չի թեքվի այգու կողմը:
«Խաչը գիտակցական զոհողության խորհուրդն է, խաչակրությունը նախևառաջ սեր է, հետո՝ տառապանք ու զոհաբերություն։ Սերն ու զոհաբերությունը քրիստոնյա վարքի էությունն են, ոգով ուժեղի բնություն, ինչը հասու չէ հոգով տկարին։ Քրիստոնյա է, օրինակ, զինվորը, որը սիրով և գիտակցաբար պաշտպանում է հող հայրենին՝ ինքնազոհողությա՛ն գնով անգամ: Այս է Քրիստոսի խաչելությունը խորհրդանշող խաչի կամ խաչքարի խորհուրդը, սա է քրիստոնյայի առաքելությունը»:

Աղբյուրը` Նաիրա Բալայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր