ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Փաշինյանն անձամբ է հետևում լայվերին. «Հրապարակ»
09:36, 22.05.2024 | mamul.am
2187 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Թեև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն անցած շաբաթ համեմատաբար պասիվ գործողություններ էր իրականացնում` փողոցային պայքարի փոխարեն հետնաբեմային հանդիպումներ հանրության տարբեր խավերի հետ, սակայն իշխանությունները 24/7 ռեժիմով, խոշորացույցով հետևում և արձագանքում են շարժմանը և առաջնորդի ցանկացած գործողությանը: Բայց իշխանությունը ձևացնում է, թե շարժումը մարել է, իրենք մի գրամ մտահոգություն չունեն և այլն: Ընդ որում` նկատելի է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իշխանական մամուլն ու փորձագետները և արբանյակ ուժերը նույն գծի մեջ` նույն թեզերով կրկնում են բառացիորեն նույնը, ինչը վկայում է այն մասին, որ «սրբազան շարժման» դեմ հակաքարոզչությունը կառավարվում է մեկ կետից։
Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հետևում Բագրատ սրբազանի բոլոր քայլերին` ժամերով նստում է համակարգչի առաջ կամ հեռախոսով հետևում է ուղիղ եթերներին, սրբազանի հանդիպումներն ու հայտարարություններն է լսում, մամուլին տված մեկնաբանությունները: Հետո իր ուսապարկերին հանձնարարականներ է իջեցնում, թե կոնկրետ որ դրվագին ինչպես պատասխանեն, ֆեյքերն ինչ գրեն Ֆեյսբուքում, ՔՊ-ականներն ինչպես հակադարձեն սրբազանին, որ շարժումը թափ չհավաքի: ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է զուսպ լինել լրագրողների հետ շփումներում, ինչն ակնհայտ է դարձել վերջին օրերին` ամենացինիկ ՔՊ-ականները փորձում են բարեկամաբար շփվել լրագրողների հետ, հանկարծ մեղմ ու բարեհամբույր են դարձել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր