Մեր պատվիրակությունը ներգրավված է Հայաստանում ԵՄ-ի առաքելության համապարփակ ծրագրում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ «Սա ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ ուղղված տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Կարծում եմ՝ այս այցը կամրապնդի մեր երկրների միջև հարաբերությունները։ Հայաստանը մեր լիարժեք աջակցությունն ունի իր ժողովրդավարության ճանապարհին։ Մենք նաև ողջունում ենք Հռոմի ստատուտի վավերացումը։ Լյուքսեմբուրգի խորհրդարանում հաճախ ենք խոսում Հայաստանի մասին։ Բոլոր միջնորդությունները և բոլոր բանաձևերը, որոնք ընդունել ենք, միաձայն են ընդունվել»,- ասել է Վիզլերը։ |