ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Թե բա՝ եկեղեցու չհարկվելու մասին տեղեկությունները սուտ են»․ Ալեն Սիմոնյան
13:00, 22.05.2024 | mamul.am
2505 | 0

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թե բա եկեղեցու չհարկվելու մասին տեղեկությունները, մեղմ ասած, սուտ են: Դե, եթե սուտ են, ուրեմն անհանգստանալու բան էլ չկա, չէ՞:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հոդված 230.
Անշարժ գույքի հարկի արտոնությունները
1. Անշարժ գույքի հարկից ազատվում են`
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան, կրոնական, պաշտամունքային անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքը: Սույն կետում նշված անշարժ գույքերի ցանկը սահմանում է Կառավարությունը.
Հոդված 64.
Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները
1. ԱԱՀ-ից ազատելը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ չհաշվարկելն է:
2. ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքներն ու գործառնությունները.
9) կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը.
«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին»
ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կազմակերպելու հասարակական դրամահավաքներ և ստանալու նվիրատվություններ ու ընծաներ, որոնք ազատ են հարկումից:
Շարունակելով Հոդված 64-ը՝
Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները
10) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և ՀՀ հասարակական, բարեգործական, կրոնական կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների ներմուծումը, ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը՝ մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը: ՀՀ օրենսդրությամբ (այդ թվում՝ ՀՀ միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև նույն կետի համաձայն, ԱԱՀ-ից ազատվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Կառավարության լիազոր մարմինը:
43) օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների և ՀՀ դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիների կողմից ծառայության ավարտից հետո «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման ապրանքի ներմուծումը»:

Աղբյուրը` Ալեն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր