ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+35 °C
«ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ինչ կարող է անել՝ աջակցությունն ամրապնդելու համար»․ Բլինքեն
09:24, 23.05.2024 | mamul.am
2905 | 1

ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ինչ կարող է անել՝ աջակցությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է ТАСС-ը։

«Մենք դիտարկում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ, որպեսզի որոշենք, թե ինչ քայլեր կարող է ԱՄՆ-ն ձեռնարկել՝ Երևանին աջակցությունն ամրապնդելու նպատակով»,- ասել է Բլիքենը՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ այլ մանրամասներ չներկայացնելով։

Բացի այդ, Բլիքենը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացել է իր համատեղ հանդիպումը Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ խորհրդակցությունները, նրա խոսքով, անցկացվել են Հայաստանին աջակցելու համար։ «Եվ մենք առաջ ենք շարժվելու մի շարք տարբեր ոլորտներում»,- խոստացել է Բլիքենը։

Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։ «Լավագույն լուծումը խաղաղության պայմանագրի ուղղությամբ առաջընթացն է: Դա բխում է Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի շահերից»,- ասել է Բլինքենը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր