Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Նոր Կալեդոնիա՝ կղզում տեղի ունեցած անկարգություններից հետո, հաղորդում է ABC-ն։ Լրատվամիջոցը նշում է, որ Մակրոնը պետք է փորձի երկխոսության ուղիներ գտնել այն բանից հետո, երբ կղզու կուսակցությունները մերժել են նախագահի հետ համատեղ տեսահամաժողով անցկացնելու առաջարկը, իսկ վարչապետ Գաբրիել Աթալի՝ բանակցությունների համար Փարիզ մեկնելու առաջարկն անպատասխան է մնացել։ Նշենք, որ Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր են սկսվել մայիսին՝ կղզում բնակվող ֆրանսիացիների ընտրական իրավունքներն ընդլայնող օրինագծի պատճառով: Փաստաթղթի հակառակորդները կարծում են, որ այն կարող է թուլացնել տեղաբնակների ընտրական հնարավորությունները և ուժեղացնել Փարիզի ազդեցությունը: |