ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Վախենում եմ ասել՝ եկեք գնանք, տեսնենք՝ ինչ գույք ենք ձեռք բերել»․ Նիկոլ Փաշինյան
11:54, 23.05.2024 | mamul.am
2937 | 0

«Խորհրդային Միության ժամանակներից մեր ընկալման մեջ պետականի ու սեփականի մեջ մեծ ճեղք կա, ինչը պետական է՝ այլ կերպ ենք ընկալում, ինչը սեփական է՝ այլ»,-այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մեջբերելով դպրոցների և սեփական տների վերանորոգման օրինակներ, որոնց դեպքում ձեռք բերված նույնանման գույքը իրարից խիստ տարբերվում է ․ «Մարզդպրոցների համար գույքի ձեռք բերման մասին որոշում ենք կայացրել, ես ինձ այն մտքի վրա բռնացրեցի, որ վախենում եմ ասել՝ եկեք գնանք, տեսնենք՝ ի՞նչ գույք ենք ձեռք բերել, վստահ չեմ, որ նույն գնային սեգմնետի մեջ այն ինչ-որ մեր երեխայի համար ձեռք կբերեինք, այնտեղ էլ ենք ձեռք բերել։ Դա ամեն տեղ է, նայում ես, հստակ երևում է՝ սա պետական է, սա սեփական»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր