Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրուցում անդրադարձավ Սամվել Դանիելյանի՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատվելու հարցին․ «Պարոն Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը լրացել էր, նրա հետ կնքվել էր ԺՊ-ի ժամկետային պայմանագիր, որը մի քանի օր շուտ է ընդհատվել՝ ելնելով նպատակահարմարությունից»,-ասել է Ավանեսյանը։ Նախարարի խոսքով՝ տեղի ունեցածը Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու հետ կապ չի ունեցել։
|