ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ավարտվել են Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները
23:00, 23.06.2024 | mamul.am
1568 | 0

Ավարտվել են իշխան Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները։

Ինչպես արդեն հայտնել էինք, այս տարի հնագիտական պեղումներ են իրականացվել Վայոց ձորի մարզի Հորս գյուղում գտնվող իշխանական պալատի տարածքում, որը 14-րդ դարում կառուցել է իշխան Չեսար Օրբելյանը:

Ավարտվել են Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները

Առաջին փուլով պեղումները ընդգրկել են պալատի և կից եկեղեցու տարածքները, որի արդյունքում հողից մաքրվել և բացվել են կառույցների հիմքերը` ներքուստ և արտաքուստ, հայտնաբերվել են քանդակազարդ և սրբատաշ բազմաթիվ կարևոր շինաքարեր, սյունախարիսխներ, զուգահեռ իրականացվել են չափագրման և հուշարձանախմբի վերականգնման նախագծի պատրաստման աշխատանքները։
Ավարտվել են Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև հնագիտական բազմաթիվ գտածոներ՝ խեցեղեն, քարե և մետաղյա առարկաներ, արձանագրություններ, բացվել են եկեղեցու ավերակների վրա կատարված երեք տասնյակ ուշագրավ մանկական թաղումներ»։
Ավարտվել են Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները
Ավարտվել են Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները
Ավարտվել են Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր