ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Դուք այսպիսի՞ հայրենիք եք երազել». Բագրատ Սրբազանը՝ հայրենադարձներին
14:24, 23.05.2024 | mamul.am
1281 | 0

Բագրատ Սրբազանը հայրենադարձների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքն էլ հայրենադարձների ընտանիքից է և քաջածանոթ է, թե ինչ դժվարությունների միջով են նրանք անցել։ «Այսքան ստորացումն ինչի՞, ո՞ւմ հաշվին։ Դուք այսպիսի՞ հայրենիք եք երազել»,-իր ելույթի սկզբում ասաց Բագրատ Սրբազանը։
«Անընդհատ ինձ հարց եմ տալիս․ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում այսքան մեծ ներուժ ունենալով ինչո՞ւ ենք այսքան խեղճ վիճակում ապրում՝ թե անձնապես, թե հավաքականապես։ Խնդիրը մեկն է․ հայկական պետության օրակարգը և նպատակը։ Պետությունը պետք է հարթակ և հնարավորություն դառնա ունակ մարդկանց համար՝ ոչ թե մերժելու, այլ ընդունելու գաղափարով, որպեսզի նրանք ներգրավվեն երկրի կյանքի մեջ։ Մեր պոտենցիալը մեծ է, ով ասում է, որ խեղճ ենք, կարողություն չունենք, դիտմամբ թուլացնելու մասին է խոսում»,-ասաց Բագրատ Սրբազանը։

«Դուք այսպիսի՞ հայրենիք եք երազել». Բագրատ Սրբազանը՝ հայրենադարձներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր