ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+31 °C
«Ես քո ցերեկով անցած ճանապարհը, գիշերով եմ անցել»․ Բագրատ Սրբազանը՝ Civic-ի լրագրողին
15:30, 23.05.2024 | mamul.am
3183 | 0

«Ես քո ցերեկով անցած ճանապարհը, գիշերով եմ անցել, դու հիմա ճիշտ չես ասում։ Ես կարող էի հետդ չխոսել, որովհետև դուք ստախոսության խողովակ եք»,- Civic-ի լրագրողին ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով նրա հարցերին․ «Ալիևի տեսանյութի հետ կապված ընդունել եմ, որ որոշակի սխալ տեղեկություն էր, երանի բոլորն այդպես վարվեին, բայց «Նոլդու Փաշինյան» երգ չկա՞, կա, Ալիևը որտեղ նստում է չի՞ ծաղրում Փաշինյանին, ծաղրում է, չի՞ ասել հարբեցող ծաղրածու, ասել է, չի՞ ասել, որ կոլխոզ էլ չի վստահի, ասել է։ Երբ որևէ երկրի ղեկավար որևէ երկրի ղեկավարի վիրավորում է ու ծաղրում, դա միայն այդ երկրի ղեկավարի հարցը չի՝ ամբողջ ժողովրդի հարցն է»,-ասաց Բագրատ Սրբազանը։

«Ես քո ցերեկով անցած ճանապարհը, գիշերով եմ անցել»․ Բագրատ Սրբազանը՝ Civic-ի լրագրողին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր