Ադրբեջանն ապակայունացնում է Ֆրանսիայում իրադրությունը, մասնավորապես՝ անկարգություններ հրահրելով Նոր Կալեդոնիայում։ Այս մասին Ֆրանսիայի Սենատի նիստում հայտարարել է Սենատի անդամ Վալերի Բուայեն։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի դեմ գործողություններին ներգրավված են նաև Ռուսաստանը, Թուրքիան և Չինաստանը։ Բացի այդ, Բուայեն կոչ է արել սառեցնել ադրբեջանական ակտիվներն ու դրանք ուղղել Նոր Կալեդոնիայում վնասը վերականգնելուն, որը հասնում է գրեթե 1 մլրդ եվրոյի։ |