ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Երբ ժողովուրդը ձեր կողքին տեսնում է մարդկանց, որոնց կենսագրությունը ոչ այնքան լավ է, վստահություն չի առաջանում»․ ներկաներից մեկը՝ Բագրատ Սրբազանին
20:24, 23.05.2024 | mamul.am
3348 | 2

Ինչպես հայտնել էինք, Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մասնակիցներից մեկը, դիմելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդին, ասել է․ «Երբ ժողովուրդը ձեր կողքին տեսնում է մարդկանց, որոնց կենսագրությունը ոչ այնքան լավ է, վստահություն չի արթնացնում, օրինակ՝ հին իշխանություններին, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան»։ Սրբազանն արձագանքել է․ «Իմ կո՞ղքն են, տեսե՞լ եք․․․․ Եկեք ուրիշ բան ասեմ ձեզ, կամ մարդկանց պետք ա սպանեք, կամ իրավունք տաք՝ վերափոխվելու։ Շարժման մեջ կան մարդիկ, որոնք հասարակության տարբեր շերտերի համար ընդունելի չեն, ինչպես՝ էս սեղանի շուրջ կան մարդիկ, որոնք մյուս շերտերի համար ընդունելի չեն։ Մենք մերժելու տրամադրությամբ առաջ գնալու կյանք չունենք։ Էս հասարակության մեջ արդար մարդ չկա, բոլորն իրենց բաժին մեղքն ու պատասխանատվությունն ունեն, մեկլը՝ մեծ, մյուսը՝ փոքր։ Եթե ուզում ենք ունենալ արդարների հասարակություն, պետք է գնանք այդ ճանապարհով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր