Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Եվրոհանձնաժողովը հունիսից բարձրացնում է շենգենյան վիզայի գինը 12,5 տոկոսով: Եվրոպային փող է պետք, ծախսերը շատ են:
Այդպիսով, Հայաստանի քաղաքացիները ևս կսկսեն ավելի բարձր վճարել այն բյուրոկրատա-փաստաթղթային նվաստացումների համար, որոնց ենթարկվում են շենգենյան վիզա ստանալու գործընթացում:
Բայց, դրա համար իհարկե վաղուց արդեն մեղավորը Եվրոհանձնաժողովը չէ, այլ Հայաստանի քաղաքացիները, որոնք շարունակում են «մաշել» շենգենյան վիզա տրամադրող մուտքերը»։