ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+30 °C
Լեո Նիկոլյանը ենթարկվել է բռնության
23:06, 23.05.2024 | mamul.am
3719 | 1

Արցախցի լրագրող Մարատ Եգանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ֆրանսահայ լրագրողի նկատմամբ «Զվարթնոց» օդանավակայանում սադրանքի և բռնի ուժի կիրառում։ Բնութագրեք էն քաչալին»։

«Սրբազան պայքար»-ը ևս թելեգրամյան էջում անդրադարձել է միջադեպին․ «Լեո Նիկոլյանը «Զվարթնոց»-ում բռնության է ենթարկվել օդանավակայանի աշխատակիցների կողմից։ Տեսանյութը նկարահանած քաղաքացիները պնդում են, որ օդանավակայանի աշխատակիցները սադրել են Լեո Նիկոլյանին՝ փորձելով նրան երկրից արտաքսելու առիթ ստեղծել»։

Հիշեցնենք՝ Լեո Նիկոլյանը մեկ ամիս է՝ հացադուլ է հայտարարել․ նրա մուտքը ՀՀ արգելված է։

Աղբյուրը` Մարատ Եգանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
01:24, 19.07.2024
1863 | 0
դեպի վեր