ՀՅԴ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Մոսկվայի հայերը ավտոերթով գալիս են Երևան՝ աջակցելու Սրբազան շարժմանը: Այս մասին հայտարարել է Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսիսյանը․
«Այսօր կրկին բոլորիս համար նոր հույս է առաջացել` հիմք դնելու Հայաստանի փրկությանն ու վերականգնմանը, համախմվելու Սրբազանի շուրջ` սրբազան պայքարը հասցնելու իր տրամաբանական ավարտին: Կոչ եմ անում ՌԴ-ում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին` մասնակցել այս պայքարին: Մենք նախաձեռնում ենք նաև Մոսկվա-Երևան ավտոերթ, որպեսզի մեր միասնականությունն ու աջակցությունը հայտնենք այս սրբազան պայքարին»»։