ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Մինսկ, այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բելառուսի մայրաքաղաքի օդանավակայանում։ Այնտեղ նրան դիմավորել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Երկու պետությունների ղեկավարների բանակցությունները մայիսի 24-ին Անկախության պալատում կանցկացվեն նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով։ Կողմերը կքննարկեն Բելառուս-Ռուսաստան հարաբերությունները, զարգացման հեռանկարները, ուշադրության կենտրոնում կլինի նաև միջազգային օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը։ |