ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+35 °C
ՔՊ-ում ոգևորված են ԱՄՆ պաշտոնյայի այցից․ «Հրապարակ»
08:48, 24.05.2024 | mamul.am
2066 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ-ում ոգևորված են ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցից։ Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Քոհենին, պաշտոնապես հաղորդվեց՝ «քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր»:

Քոհենը նաեւ Արմեն Գրիգորյանի հետ է հանդիպել։ Իշխանական շրջանակներում խոսում են, որ ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան Հայաստան այցով փորձել է իր աջակցությունը հայտնել գործող իշխանություններին՝ ներքաղաքական վայրիվերումների այս փուլում, եւ ցույց տալ, որ իշխանափոխությանն արտաքին աջակցություն, ի դեմս ԱՄՆ-ի, այս պահին չկա։

Սովորաբար գերտերությունների հատուկ ծառայությունների ղեկավար կազմի այցերն այլ երկրներ չեն լուսաբանվում, եթե դրանց հիմքում քաղաքական հաշվարկներ չկան, սակայն այս դեպքում պաշտոնական հաղորդագրություն եւ անգամ լուսանկար տարածվեցին։ Պատահական չէ, որ ԱՄՆ պաշտոնյայի այցից հետո ՔՊ-ականների մոտ տրամադրություններ փոխվեցին։

Ընդամենը մեկ օր առաջ՝ մայիսի 20-ին, ՔՊ խմբակցության փակ նիստում ֆրակցիայի ղեկավարությունը պատգամավորներին հիշեցրել էր սրբազան շարժման վերաբերյալ հրահանգը, որ պետք է զուսպ լինել, չծաղրել, չցինիկանալ, իսկ մեկ օր անց մեկնարկող քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, «քլնգում» էին շարժումն ու առաջնորդ Բագրատ սրբազանին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր