Այսօր՝ մայիսի 24-ին, հանրապետության դպրոցներում հնչելու է «Վերջին զանգ»-ը: Հանրակրթական դպրոցներում մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կազմակերպված են «Վերջին դաս» միջոցառումները: Այս տարի վերջին զանգը հնչելու է 1547 կրթական հաստատությունում։ «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ: Մարզերում՝ դպրոցներում ու հարակից տարածքներում, հասարակական կարգը կապահովեն պարեկային ծառայողները: |