Այսօր Լուսադեմին հրդեհ է բռնկվել ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի բնակարանում։ «Սպուտնիկ Արմենիա»-ի աղբյուրը հայտնում է, որ Մինասյանն ու ընտանիքի անդամները մինչև փրկարարների ժամանելը դուրս են եկել բաց պատշգամբ ու այդպես փրկվել ծխահարվելուց։ Ընտանիքի անդամներից ոչ մեկը չի տուժել։ |