ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+31 °C
«Վարչապետի թեկնածուի հարցն առաջնայինը չէ»․ Բագրատ Սրբազան
15:06, 24.05.2024 | mamul.am
1988 | 0

«Սպասելիքները շատ մեծ են, և մենք մտնում ենք որոշակիության փուլ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ մայիսի 26-ի հանրահավաքի ժամանակ կխոսեն օրակարգի մասին. «Տարբեր ոլորտներից մարդիկ կլինեն, կխոսեն։ Մեծ, հագեցած օրակարգով հանրահավաք է լինելու։ Ահռելի ներուժ կա մեր կյանքում։ Սա էլ այդ ներուժի հետ ծանոթանալու, համախմբվելու առիթ է։ Ուրախ եմ, որ դրական արձագանքներ շատ կան»,-ասաց Բագրատ Սրբազանը։ Հարցին՝ կհայտարարվի՞ վարչապետի թեկնածուի անունը, Սրբազանը պատասխանեց․ «Դա որքան էլ կոնկրետ օրակարգ է, բայց ամենաառաջնայինը չէ։ Հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները՝ դա չէ առաջնայինը»։

«Վարչապետի թեկնածուի հարցն առաջնայինը չէ»․ Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
23:48, 20.06.2024
3275 | 0
դեպի վեր