«Սպասելիքները շատ մեծ են, և մենք մտնում ենք որոշակիության փուլ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ մայիսի 26-ի հանրահավաքի ժամանակ կխոսեն օրակարգի մասին. «Տարբեր ոլորտներից մարդիկ կլինեն, կխոսեն։ Մեծ, հագեցած օրակարգով հանրահավաք է լինելու։ Ահռելի ներուժ կա մեր կյանքում։ Սա էլ այդ ներուժի հետ ծանոթանալու, համախմբվելու առիթ է։ Ուրախ եմ, որ դրական արձագանքներ շատ կան»,-ասաց Բագրատ Սրբազանը։ Հարցին՝ կհայտարարվի՞ վարչապետի թեկնածուի անունը, Սրբազանը պատասխանեց․ «Դա որքան էլ կոնկրետ օրակարգ է, բայց ամենաառաջնայինը չէ։ Հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները՝ դա չէ առաջնայինը»։ |