200-ից ավելի արցախյան ՀԿ-ներ, համայնքների ղեկավարներ և անհատներ նամակ էին փոխանցել Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար պարոն Յան Բորջին: Սույն բաց հայտարարությամբ նրանք պահանջում են պատասխանել Բաքու կատարած իր այցից հետո ծագած հարցերին: ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են համաշխարհային հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հիմնված է երեք սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության հարգում, պետությունների և ժողովուրդների ինքնորոշում։ Դիվանագետներն ու պաշտոնյաները մեզ վստահեցնում էին, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի նրա ժողովրդի մասնակցությամբ։ Այսօր Իլհամ Ալիևը հրապարակավ ծաղրում է բոլոր նրանց, ովքեր նման հայտարարություններ են անում և պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և հարակից ինստիտուտների վերացում։ |