«Մեր կառավարությունը փորձում է միավորել հայրենիք և պետություն հասկացությունները, որովհետև դա է Հայաստանի Հանրապետությունը կայացնելու և հզորացնելու միակ ճանապարհը: Հակառակ դեպքում մենք առանց այն էլ սահմանափակ մեր ռեսուրոսները ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքներով: Որպես մեկը ձեզնից, որ հենց ձեզնից մանդատ է ստացել` աշխատելու Հայաստանի ապագան ապահովելլու բանաձևերի վրա` այս դարակազմիկ օրակարգի, այս թնջուկի շուրջ մտածելով տարիներ եմ անցկացրել` 44-օրյա պատերազմից առաջ ու հետո: Ու մտածումներս բերել են միանշանակ համոզման` ինչպես ապագա սերունդների, այնպես էլ այսօր ՀՀ-ում ապրող իրական մարդկանց նկատմամբ մեր պարտքն է, որ ամեն ինչ անենք, որ սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար իրական Հայաստանը դառնա ազգային և պետական գաղափարախոսություն և հայեցակարգ»,- իր ուղերձում նշեց վարչապետ Փաշինյանը: |