ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին. «Նիկոլի ուղերձն ավելի շատ նման էր Էրդողանի ու Ալիևի դեսպանի վերջնագրի։ Նիկոլ Փաշինյան, դու ստում ես։ Քեզ ու քո ՔՊ-ին որևէ մեկը ձայն չի տվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և հայաթափելու համար։ Քեզ որևէ մեկը ձայն չի տվել Կիրանցի կեսը թշնամուն հանձնելու համար։ Քեզ որևէ մեկը ձայն չի տվել՝ հակադրելու մեր ամբողջական սրբազան պատմության տարբեր շրջանները՝ բաժանելով Հայաստանը «պատմականի» և «իրականի»։ Դու քեզ պահում ես ոչ թե ՀՀ ղեկավարի, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի հավատարմատարի նման։ Դու գնալու ես, և վերջ, Նիկոլ»։ |