Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Տավուշում Ադրբեջանն այսօր հերթական տարածքն է գրավել: Թուրքիա-Ադրբեջան զույգն այսօր Հայաստանի դե-ֆակտո իշխանության օգնությամբ մխրճվել է Հայաստանի խորքը ու շարունակելու է դա անել առաջիկա ամիսներին: Միակ կարևոր հարցը և իրական օրակարգն այդ իշխանության հեռացումն է: Դա թույլ չտալու համար վերջիններս ստելու են, ջղաձգվեն, սպառնան, մանիպուլացնեն, ասուլիսներ ու ուղերձներ տան: Պետք է լիարժեք արհամարհել այդ ամենը: Միակ կարևոր տեղեկությունը սա է` կիրակի` մայիս 26-ին, ժամը 16:00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում: Վե´րջ»: |